Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

Երկրի չեմպիոն «Ուրարտուն» զիջում է դիրքերը. ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Չեմպիոնության համար պայքարող թիմերի խաղն այս անգամ չստացվեց: Հյուրերն արդեն առաջին խաղակեսում երեք գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: «Ուրարտուին» ընդամենը հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, այն էլ 90+8-րդ րոպեին:

Գործող չեմպիոնը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 34 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: «Արարատ-Արմենիան» հակառակը, երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 42 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Նոային»:

Մրցաշարի առաջատար Երևանի «Փյունիկը», որն ունի 47 միավոր, դեկտեմբերի 11-ին կհյուրընկալի «Արարատին»: