Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիայում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը շատ արագ փոխանակեց մի քանի ֆիգուրները եւ լիցքաթափեց իրադրությունը: 22-րդ քայլին սպիտակներով հանդես եկող Գրիշչուկը համաձայնեց խաղաղ դաշն կնքել, քանի որ նա այլեւս չէր կարող պահպանել իր կենտրոնական զինվորին: Այդպիսով, երկու տուրից հետո հաշիվը դարձավ 1:1:
Այսօր կայացած մյուս պարտիաներում Գատա Կամսկուն (ԱՄՆ) սպիտակներով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոպալովին (Բուլղարիա) եւ ընդհանուր հաշիվը դարձրեց 1,5:0,5, իսկ Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) եւ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) մրցամարտերում գրանցվեցին ոչ-ոքի արդյունք:
Վաղը տեղի կունենան երրորդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակներով:
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
1.d4 d5 2.Nf3 Nf6 3.c4 e6 4.Nc3 Be7 5.cxd5 exd5 6.Qc2 c5 7.Bg5 cxd4 8.Nxd4 Nc6 9.Rd1 0-0 10.e3 Be6 11.Be2 Rc8 12.Nf5 h6 13.Bh4 Re8 14.Nxe7+ Qxe7 15.0-0 g5 16.Bg3 Ne4 17.Qb1 Nxg3 18.hxg3 Red8 19.Nb5 d4 20.Nxd4 Nxd4 21.exd4 Qf6 22.Bf3
1/2-1/2