Արմեն Գյուլբուդաղյանցը նորից կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ինԱրմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2,5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը: Արմեն Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար», - ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հավելենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը նախկինում արդեն երկու անգամ գլխավորել է Հայաստանի Մ-21 հավաքականը: Նրա օրոք թիմն անցկացրել է 8 խաղ, որոնցում կրել է 6 պարտություն, իսկ 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի: