Մայիսի 8-ին կհանդիպեն առաջատարները
Վաղը երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ շրջանը:
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» կընդունի «Իմպուլսին» (առաջին շրջանի խաղում` 1:0), իսկ Իջեւանում միմյանց հետ կհանդիպեն այս տարվա գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցներ «Շիրակը» եւ «Միկան» (0:0):
Տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա մայիսի 8-ին. առաջնության միանձնյա առաջատար «Ուլիսը» Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կընդունի երկրորդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարին» (0:0): Նույն օրը զուգահեռաբար տեղի կունենա «Բանանց» - «Արարատ» (1:1) հանդիպումը, որը նույնպես սկզբունքային նշանակություն ունի, քանի որ երկու թիմերը եզրափակում են աղյուսակը եւ դեռեւս հաղթանակ չեն տարել առաջնությունում:
Նշենք, որ «Փյունիկ» - «Իմպուլս» խաղը կկայանա 19:00-ին, իսկ մնացած հանդիպումները կսկսեն 17:00-ին: