Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 8.12.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները Իսպանիայում պայքարում են մրցանակային տեղերի համար

Հայաստանի շախմատիստները Իսպանիայում ընթացող տարբեր մրցաշարերում շարունակում են պայքարել մրցանակային տեղերի համար:

Բարսելոնայում անցկացվող շախմատի El Llobregat Open Chess միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և բաժանում է 3-11-րդ տեղերը: Այսօր կայանալիք վերջին տուրում նա սևերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Պրանեշի հետ: Միայն հաղթելու դեպքում մեր շախմատիստը շանս ունի գրավելու մրցանակային տեղ:

Իսպանական Բենիդորմ քաղաքում ընթացող շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը, որը 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Վերջին տուրում նա սպիտակներով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Գուհա Միտրաբհայի հետ, որն ունի 6,5 միավոր: Ոչ-ոքի խաղալու դեպքում մեր շախմատիստը կգրավի 1-ին տեղը: