Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստուհիներ

Սպորտ
0b9609ab506bdf8555b4a56616b1c053

Մայիսի 7-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքար կմղեն 26 երկրների 132 շախմատիստուհիներ, որոնցից 46-ը ներկայացնելու են կազմակերպիչ երկիրը: Առաջնություն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։

Մրցաշարին Հայաստանից կմասնակցեն մեր 9 ուժեղագույն շախմատիստուհիները: Բացակայում է միայն Հայաստանի գործող չեմպիոն Սիրանույշ Անդրեասյանը, ով վերջերս ամուսնացել է եւ այժմ բնակվում է Ուկրաինայում։ Նշենք, որ 25-ամյա շախմատիստուհին կշարունակի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Մեր շախմատիստուհիներից ամենաբարձր վարկանիշ ունի Էլինա Դանիելյանը, որը 7-րդն է։ Ապա հաջորդում են Լիլիթ Մկրտչյանը (13-րդ), Լիլիթ Գալոյանը (39-րդ), Նելլի Աղինյանը (67-րդ), Աննա Հայրապետյանը (91-րդ), Լիա Մարտիրոսյանը (101-րդ), Մարիա Գեւորգյանը (105-րդ), Անահիտ Խառատյանը (106-րդ) եւ Սիրանույշ Ղուկասյանը (124-րդ):