Բացել լրահոսը Փակել լրահոսը
406693379_742807334548051_2403122589298661899_n
A A
Պաշտոնական

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի

Դեսպան Քվինը այցելել է Լոռի՝ Արցախից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից:
 
«Դեսպան Քվինը հանդիպեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:
 
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։