Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Թումանյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում (մոտ 18 քմ) և հարակից ավտոտնակում (մոտ 25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։57-ին։ Այրվել են տնակի առաստաղը՝ մասամբ (մոտ 12 քմ), ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և ավտոտնակում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: