Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Filia No 1 Dec 2023. page 1-2
A A
Հասարակություն

Աթենքում հունատառ նոր հայկական ամսաթերթ է լույս տեսել

2023 թ․ դեկտեմբերից Աթենքում Հայ-հունական հետազոտությունների կենտրոնը սկսել է տպագրել հունատառ «ՖԻԼԻԱ» (Բարեկամություն) ամսագիրը։ Ինչպես հրատարակող կենտրոնն է տեղեկացնում, թերթի նպատակն է ամրացնել Հայաստանի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հայության մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել Հունաստանում տասնյակ հազարավոր հայության այն ներկայացուցիչներին, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում հայերենով։

Ամսաթերթը անվճար տրամադրվելու է հույն հետազոտողներին, քաղաքական վերլուծական կենտրոններին, համալսարանականներին, լրագրողներին, Ազգային Ժողովի պատգամավորներին, հույն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին։

Թերթին աշխատակցում են Աթենքի և Հունաստանի այլ քաղաքների հայ և հույն մտավորականներ։