Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evro-2024
A A
Սպորտ

Հայտնի են ֆուտբոլի 2024թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբերը

Այսօր Համբուրգում կայացել է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Ահա դրա արդյունքները.

 

A խումբ՝ Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա

B խումբ՝ Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա

C խումբ՝ Սլովենիա, Դանիա, Սերբիա, Անգլիա

D խումբ՝ անցումային A քառյակի հաղթող, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա

E խումբ՝ Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, անցումային B քառյակի հաղթող

F խումբ՝ Թուրքիա, անցումային C քառյակի հաղթող, Պորտուգալիա, Չեխիա

 

2024 թվականի Եվրոպայի առաջնության ձևաչափը կլինի նույնը, ինչ Եվրո-2020-ում։ Վեց խմբերից երկու լավագույն թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն թիմերը, դուրս կգան 1/8 եզրափակիչ: Այնուհետև մրցաշարը կշարունակվի փլեյ-օֆֆի դասական ձևաչափով՝ 1/8, 1/4, 1/2 եզրափակիչ և եզրափակիչ:

 

Եվրո-2024-ի եզրափակիչ փուլը կկայանա Գերմանիայում, հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Բացման խաղում Գերմանիայի հավաքականը կընդունի Շոտլանդիային: