A
A
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կրկին պարտվեց Իսրայելին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում երեք օրվա տարբերությամբ երկու անգամ հանդիպեց Իսրայելի ազգային թիմի հետ: Արմավիրում կայացած առաջին խաղում մեր ընտրանին պարտվել էր 0:4 խոշոր հաշվով:
Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած երկրորդ խաղում տանտերերի կարգավիճակով հանդես եկավ Իսրայելի հավաքականը, որը պատերազմի պատճառով իր տնային խաղերն անցկացնում է արտասահմանյան երկրներում: Այս անգամ մեր ընտրանին էլ ավելի խոշոր հաշվով պարտություն կրեց՝ 1:6։
Ընտրական վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի դեկտեմբերի 5-ին, Ղազախստանի դաշտում: Անկախ այդ հանդիպման արդյունքից, մեր հավաքականը իր խմբում կզբաղեցնի վերջին՝ 4-րդ տեղը: