ASUS խաղային նոթբուքերի ուղեցույց․ համեմատություններ և խորհուրդներ
Աջակցիր «Ա1+»-ինԽաղային նոթբուքերի աշխարհում ASUS-ը ներկայանում է ապրանքների լայն տեսականիով, որը բավարարում է գեյմերների տարբեր կարիքները: Այս հոդվածում մենք կանդրադառնանք 6 մոդելի՝ TUF Gaming A15, TUF Gaming F15, Zephyrus Duo 16, Strix SCAR 16, Strix SCAR 18 և ROG Zephyrus M16:
Ամեն մեկն ունի իր յուրահատուկ հատկանիշները, որոնք ուղղված են տարբեր նախասիրություններ ունեցող օգտատերերի պահանջները բավարարելուն:
1. TUF Gaming A15․ հզոր նոթբուք գեյմերների համար
- Խաղային հնարավորություններն ու արտադրողականությունը
TUF Gaming A15-ը հզոր գործիքակազմ է ապահովում գեյմերների համար: AMD Ryzen 9 7940HS պրոցեսորով և մինչև 140 Վտ հզորությամբ ջերմային փաթեթ (TDP) ունեցող NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով այն պատրաստ է գործարկել նույնիսկ ամենախստապահանջ խաղերը: NVIDIA Advanced Optimus և DLSS տեխնոլոգիաներն օգնում են նոթբուքին ավելի երկար աշխատել մարտկոցով և ապահովել մինչև 4 անգամ ավելի արագ աշխատանք, երբ միացված է DLSS 3-ը: Բարձր արտադրողականություն ունեցող RTX գրաֆիկական քարտի շնորհիվ այս մոդելը հարմար է աշխատանքի, ստեղծագործելու համար։ Այն հագեցած է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են գեներատիվ նեյրոնային ցանցերի (AI) արագացումը և հայտնի հավելվածներում ճառագայթների լուսածրումը:
- Դիզայն և հովացում
TUF Gaming A15-ի հովացման համակարգը տպավորիչ է․ 84 թևանոց Arc Flow օդափոխիչները, 4 օդափոխող անցքերը և 5 ջերմային խողովակները ապահովում են արդյունավետ սառեցում, ինչը հատկապես կարևոր է երկար խաղալու դեպքում:
- Աշխատանքի երկարատևությունը և աուդիոն
90 Վտ/ժ հզորությամբ մարտկոցով և USB-C լիցքավորման տեխնոլոգիայով TUF Gaming A15-ը ստեղծվել է ցանկացած «մարտում» արդյունավետ լինելու համար: Ձայնային նվագակցությունը նույնպես տպավորիչ է Dolby Atmos տեխնոլոգիայի շնորհիվ:
2. TUF Gaming F15․ Հուսալիություն և շարժունակություն
- Խաղային հնարավորություններն ու արտադրողականությունը
Windows 11-ով աշխատող TUF Gaming F15-ն առաջարկում է խաղային հզոր հարթակ՝ Intel Core i9 պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 4060 գրաֆիկական քարտով (NVIDIA Advanced Optimuss և DLSS 3 տեխնոլոգիաներով): Այս բաղադրիչներն ապահովում են բարձր արտադրողականություն ժամանակակից խաղերի մեծ մասի համար:
- Դիզայն և հովացում
Կոմպակտ կորպուսով և մարտկոցի մեծ հզորությամբ (90 Վտ/ժ) TUF Gaming F15-ը իդեալական է խաղացողների համար: TUF Gaming F15 նոթբուքի 2023 թվականի մոդելը հագեցած է 84 թևանոց Arc Flow օդափոխիչով։ Թևերն ունեն հատուկ ձև, որը թույլ է տալիս ավելացնել օդի հոսքը և նվազագույնի հասցնել աղմուկի մակարդակը: Սառեցման համակարգի շնորհիվ հնարավոր է կայունացնել նոթբուքի աշխատանքը նույնիսկ ամենաշատ ռեսուրսներ պահանջող խաղեր խաղալիս։
- Աշխատանքի երկարատևությունը և աուդիոն
Մարտկոցի հզորության բարձրացումն ապահովում է մարտկոցի երկար կյանք:
3. Zephyrus Duo 16․ խաղային յուրահատկություն
- Խաղային հնարավորություններն ու արտադրողականությունը
AMD Ryzen 9 7945HX պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 4090-ով աշխատող ROG Zephyrus Duo 16-ն ունի հավելյալ ScreenPad Plus էկրան, որը մեծացնում է խաղերի և ստեղծագործական աշխտանքի հնարավորությունները: Ավելի քան 360 խաղերում DLSS-ի աջակցությամբ RTX 40 առաջադեմ գրաֆիկական քարտը կօգնի ձեզ խաղալ խաղային աշխարհի ամենավերջին հիթերը։ Այս ամենը ամենաբարձր կարգավորումներով և ճառագայթների լուսածրմամբ։ Դա նաև կավելացնի ձեր նոթբուքի մարտկոցի կյանքը՝ օպտիմալացնելով խաղի կարգավորումները GeForce Experience-ում մեկ հպումով: Բացի դրանից, այս նոթբուքը թույլ է տալիս իրականացնել ձեր ամենահավակնոտ ստեղծագործական գաղափարները RTX գրաֆիկական քարտի միջոցով ավելի քան 110 գրաֆիկական հավելվածներում։ Դա հնարավոր է գրաֆիկական քարտերում արագացված ապարատային ուղու լուսածրման և արհեստական բանականության շնորհիվ:
- Դիզայն և հովացում
Արդյունավետ սառեցման համակարգը հեղուկ մետաղով և AAS Plus 2.0 ակտիվ աերոդինամիկ համակարգով երաշխավորում է կայուն աշխատանք նույնիսկ առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում:
- Աշխատանքի երկարատևությունը և աուդիոն
Վեց բարձրախոս Dolby Atmos-ի աջակցությամբ ապահովում են ցնցող ձայն:
4. Strix SCAR 16․ հզոր արտադրողականություն
- Խաղային հնարավորություններն ու արտադրողականությունը
ROG Strix SCAR 16-ը՝ Intel Core i9-13980HX պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտով ապահովում է առավելագույն արտադրողականություն: Dolby Vision և Dolby Atmos տեխնոլոգիաներով հագեցած 16 դյույմանոց Nebula HDR էկրանի շնորհիվ խաղային փորձը բացառիկ է: RTX 4090 բարձրակարգ գրաֆիկական քարտով այս իսկապես հզոր նոթբուքը «կխժռի» ամենախստապահանջ ճառագայթների լուծարմամբ ցանկացած նոր խաղ DLSS 3-ի շնորհիվ։ Այս տեխնոլոգիան ավելացնում է կադրերի արագությունը մինչև 4 անգամ և ապահովում է արձագանքման բարձր կառավարում ավելի քան 60 նոր խաղերում: Լավ հովացումը և AI-ի արագացման համար հատուկ տենզորային միջուկներ ունեցող RTX 4090-ը կապահովեն ուժեղ արտադրողականություն երկարատև առաջադրանքների դեպքում։ Դրանցից են վիդեո և 3D ռենդերինգը, ինչպես նաև նեյրոնային ցանցերի օգտագործումը պատկերների ստեղծման համար։
- Դիզայն և հովացում
Երեք օդափոխիչները, շրջանային օդափոխությունը և ջերմային ինտերֆեյսում հեղուկ մետաղն ապահովում են արդյունավետ սառեցում և կայուն աշխատանք բարձր ծանրաբեռնության պայմաններում։
- Աշխատանքի երկարատևությունը և աուդիոն
Այս նոթբուքն իդեալական է այն գեյմերների համար, ովքեր գնահատում են բարձրորակ ձայնը և բարձր արտադրողականությունը: 90 Վտ/ժ հզորությամբ մարտկոցը երկար ժամանակ ապահովում է կայուն աշխատանք:
5. Strix SCAR 18․ խաղային հզորություն մեծ ֆորմատում
- Խաղային հնարավորությունները և արտադրողականությունը
ROG Strix SCAR 18-ն առաջարկում է նույն բարձր մակարդակը, ինչ SCAR 16-ը, բայց 18 դյույմանոց Nebula էկրանով: Pantone, Dolby Vision և Dolby Atmos տեխնոլոգիաների շնորհիվ այն ստեղծում է եզակի խաղային փորձ: NVIDIA խաղային տեխնոլոգիաները, ինչպիսիք են DLSS-ը և DLSS 3-ը, կօգնեն բացահայտել ROG Strix SCAR խաղային նոթբուքերի ամենաբարձր թարմացման արագությամբ էկրանների հնարավորությունները՝ ապահովելով աջակցվող խաղերում 2x-ից 4x ավելի արագ կադրերի արագություն: Արդյունքում ստանում եք աներևակայելի սահուն պատկեր և NVIDIA Reflex տեխնոլոգիայով ամենաարագ կառավարումն ավելի քան 80 հայտնի խաղերում, ներառյալ Counter-Strike 2-ում և Dota 2-ում: NVIDIA-ի Studio դրայվերը բարելավում է կայունությունը հայտնի գրաֆիկական փաթեթներում և ապահովում ամենաարագ արտադրողականությունը նոր թարմացումներում։ Արհեստական բանականությունով աշխատող NVIDIA Broadcast, Canvas և Omniverse բացառիկ անվճար հավելվածները կօգնեն ստեղծագործել և ավելի արդյունավետ առցանց հանդիպումներ կազմակերպել։
- Դիզայն և հովացում
Երեք օդափոխիչները, շրջանաային օդափոխությունը և հեղուկ մետաղով ջերմային ինտերֆեյսն ապահովում են արդյունավետ սառեցում և կայուն աշխատանք նույնիսկ առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում:
- Աշխատանքի երկարատևությունը
Իդեալական ընտրություն այն գեյմերների համար, ովքեր նախընտրում են մեծ էկրաններ և առավելագույն արտադրողականություն: 90 Վտ/ժ մարտկոցը ապահովում է երկար աշխատանք առանց լիցքավորման:
6. ROG Zephyrus M16․ ոճային տեսք
- Խաղային հնարավորությունները և արտադրողականությունը
ROG Zephyrus M16-ը նոթբուք է, որտեղ միաձուլվել են առաջադեմ տեխնոլոգիաները և նրբաճաշակ դիզայնը։ Պրոցեսորը՝ Intel Core i9-13900H, գրաֆիկական քարտը՝ NVIDIA GeForce RTX 4090-ը: NVIDIA Advanced Optimus և DLSS 3 տեխնոլոգիաները լրացնում են խաղային հնարավորությունները՝ ապահովելով բարձր արտադրողականություն և բարձրորակ գրաֆիկա՝ ճառագայթների լուսածրմամբ: Նոթբուքը հագեցած է վերջին սերնդի առաջադեմ Max-Q տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս հասնել տպավորիչ էներգաարդյունավետության։ Բարձր արդյունավետությամբ RTX 4090-ը տեղավորել է մոդելի կոմպակտ կորպուսում: Իր հզորության համեմատ համեստ չափերով այս սարքը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր միշտ շարժման մեջ են։ RTX գրաֆիկական քարտի շնորհիվ հնարավոր է արագացնել գեներատիվ AI-ը և ստեղծագործական հավելվածները աշխարհի ցանկացած կետում: Միացրեք այս նոութբուքը էկրանին, որպեսզի ստեղծեք հզոր խաղային կայան և աշխատանքային գործիք, որը հագեցած է NVIDIA-ի բոլոր վերջին տեխնոլոգիաներով:
- Դիզայն և հովացում
ROG Zephyrus M16-ը ոչ միայն հզոր «միջուկ» ունի, այլև տպավորում է իր ոճային դիզայնով: 16 դյույմանոց Nebula HDR էկրան՝ 16:10 կողմերի հարաբերակցությամբ, QHD կետայնությամբ և 3 մ/վրկ 240 Հց թարմացման արագությամբ: Եզակի AniMe Matrix էկրան՝ 18710 կետերով և 1711 լուսային դիոդներով անհատականացման համար:
ROG հովացման համակարգն ունի երեք օդափոխիչ և ամբողջ երկարությամբ տեղադրված ռադիատոր, որն ապահովում է արդյունավետ սառեցում, ինչը կօգնի պահպանել կայուն աշխատանք խիստ ծանրաբեռնվածության պայմաններում:
- Աշխատանքի երկարատևությունը և աուդիո
90 Վտ/ժ հզորությամբ մարտկոցը և PD (Power Delivery) և DP 1.4 գործառույթներով Thunderbolt 4-ը ապահովում են օգտագործման հարմարավետություն տարբեր պայմաններում:
Dolby Vision տեխնոլոգիայով ձայնային նվագակցումը ստեղծում է հիանալի աուդիո և վիզուալ ընկալում:
ROG Holidays․ բոնուսներ գեյմերների համար
Բացի դրանից, ASUS-ը ներկայացնում է «ROG Holidays» ակցիան, որը գործում է Հայաստանում 2023 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։
ROG ապրանքներ գնելիս հաճախորդները կստանան բոնուսներ իրենց Steam հաշվին մինչև $50 և 2000 միավոր՝ ROG Elite ծրագրում: Ակցիան գործում է մայր պլատաներ, գրաֆիկական քարտեր, նոթբուքեր, ռոուտերներ, մոնիտորներ, խաղերի համար նախատեսված պարագաներ և ROG Ally շարժական կոնսոլ գնելու դեպքում:
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ https://rog.events/holidays կայքում: