Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot_43.thumb
A A
Պաշտոնական

Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան

Դատարանը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը:

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

 

«Ակոպյանն ազատ արձակվեց»,- ասել է նա:

Ավելի վաղ դատախազությունը հայտնել է, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։