Հայաստանի 10 բռնցքամարտիկ մտել է կիսաեզրափակիչ փուլ. աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կայացան քառորդ եզրափակիչ փուլի մարտերը: Հայաստանի 9 պատվիրակներից 6-ը հաղթահարեցին այդ արգելքը և մտան կիսաեզրափակիչ:
Առաջին դա արեց 52 կգ քաշային Արեն Խառատյանը, որը ոչ մի շանս չթողեց հունգարացի Պետեր Բենեդեկին։ Ապա վստահ հանդես եկավ 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը 5:0 հաշվով պարտության մատնեց խորվաթ Մատիյա Բերենդուն:
75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը գերլարված մարտում հաղթանակ է պոկում ղազախ Իգոր Սոլովյովից: Հետո աչքի է ընկնում գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը, որը
տեխնիկական նոկաուտով հաղթում է խորվաթ Սիմե Չերինային:
Երկրորդ հերթափոխին առաջին հաղթանակը տոնում է 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, բացահայտ առավելության է հասնում դանիացի Ռիդա Ալ-Տամիմիին՝ 5:0: 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը նույնպիսի չոր հաշվով պարտության է մատնում Հնդկաստանը ներկայացնող Ռահուլ Կունդուին:
Այդպիսով, Հայաստանը կիսաեզրափակիչում կունենա 10 բռնցքամարտիկ: Մարտերը կկայանան դեկտեմբերի 1-ին: Առաջինը ռինգ կմտնի մեր միակ աղջիկ մասնակիցը՝ Հեղինե Պետրոսյանը, ապա 9 տղաները