A
A
Հայաստանը 93-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 93-րդ տեղը։
Աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան: ։ Երկրորդ տեղում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։
Լավագույն տասնյակը.
1․ Արգենտինա` 1855.2
2․ Ֆրանսիա` 1845.44
3․ Անգլիա` 1800.05
4․ Բելգիա` 1798.46
5․ Բրազիլիա` 1784.09
6․ Նիդերլանդներ` 1745.48
7․ Պորտուգալիա` 1745.06
8․ Իսպանիա` 1732.64
9․ Իտալիա` 1718.82
10. Խորվաթիա` 1717.57