Լևոն Արոնյանը չկարողացավ կրճատել միավորների տարբերությունը. 2023 Sinquefield Cup
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի 2023 Sinquefield Cup հեղինակավոր մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց մրցաշարի ետնապահ Ռիչարդ Ռապորտի հետ: Երկարատև պայքարից հետո կողմերը 57-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այդպիսով, Լևոն Արոնյանին չհաջողվեց կրճատել մեկ միավորի տարբերությունը երեք առաջատարներից, որոնք նույնպես ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր հայրենակիցը կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկին՝ Լեյնիեր Դոմինգեսին: Հաղթելու դեպքում Լևոն Արոնյանը կվաստակի 4,5 միավոր և կհավասարվի ոչ միայն իր անմիջական մրցակցին, այլև Վեսլի Սոյին, որն արդեն ավարտել է ելույթները: Երրորդ առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, որը խաղալու է Ռիչարդ Ռոպորտի հետ:
Հավելենք, որ մրցաշարի հաղթողը ստանալու է 100 հազար դոլար պարգևավճար: