A
A
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստացած է Երուսաղեմում հայկական եկեղեցուն կից հողատարածքի խնդրով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ սադրիչ գործողությունների աճի մասին հաղորդագրություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մասնավորապես, մենք ուշադրություն ենք հրավիրել Հին քաղաքում, այսպես կոչված, «Հայկական այգիների» շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի վրա։
Դրանք դատական գործընթացի առարկա են դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական բնակեցման կողմնակից կազմակերպություններից մեկի միջև։ Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսեցին վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրեց տեղի հայերի և հրեա արմատականների միջև բախումների։ Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ այս զգայուն հարցը լուծվի արդարացիորեն և օրենքի սահմաններում։
Մենք կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանվեն։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն հաստատված էթնո-կրոնական հավասարակշռությունը փոխելուն, ներառյալ անհիշելի ժամանակներից այնտեղ ապրող քրիստոնյաներին, նրանց սրբավայրերն ու ունեցվածքը»,- նշել է նա։