Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Նազարյանը նոր պաշտոն ստացավ

Սպորտ
361d6e9f12304579fa3ec95bb0c12c51

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ «Բանանցի» ղեկավարությունը պաշտոնանկ էր արել թիմի գլխավոր մարզիչ, մակեդոնացի մասնագետ Ստեւիցա Կուզմանովսկուն:

Ըստ ակումբի մամուլի ծառայության, 36-ամյա հայ մասնագետին «Բանանցի» հրավիրել է մինչեւ ընթացիկ առաջնության ավարտը: Ռաֆայել Նազարյանը «Բանանցում» աշխատելու փորձ արդեն ունի: 2008-2009 թվականներին նա եղել է գլխավոր մարզչի օգնականը: Այնուհետեւ մարզչական գործունեությունը շարունակել է «Փյունիկ» ակումբում:

Ռաֆայել Նազարյանին օգնելու են մարզիչ Ռոման Սիմոնյանը եւ դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալդալյանը: