Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Ֆուրսենկոն հերքել է լուրը

Սպորտ
ff31049e6361b6d7ee43e687db918f30

 

Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հերքել է այն լուրը, ըստ որի Ռուսաստանի հավաքականը հունիսի 7-ին ընկերական խաղ է անցկացնելու:

«Մենք դեռեւս բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ: Առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, ուստի հայտնի չէ ոչ մրցակիցը, ոչ էլ անցկացման վայրը» - հայտարարել է նա:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ռուսաստանի հավաքականը հունիսի 7-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կամերունի ընտրանու հետ, ընդ որում ավստրիական Զալցբուրգ քաղաքում: Սակայն Սերգեյ Ֆուրսենկոն հերքել է այդ փաստը: Նշենք, որ ընկերական խաղ անցկացնելու համար երկրները ամենաքիչը մեկ ամիս առաջ պետք է այդ մասին տեղեկացնեն ՖԻՖԱ-ին:

Ի դեպ, մեր հավաքականի առաջիկա մրցակիցը արդեն պայմանավորվել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` օգոստոսի 10-ին ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ: Այդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում ընդունելու է Հայաստանի ազգային թիմին: