Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Յուվենթուս» - «Ինտեր» խաղում

Իտալական լրատվամիջոցները Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Իտալիայի առաջնության «Յուվենթուս» - «Ինտեր» մրցավեճում գնահատել են 5,5 բալով:

 

«Առանց Չալհայի և Միկիի կիսապաշտպանությունը կիսով չափ չի աշխատում: Թուրքից լավ էր, մի երկու անգամ ուղղահայաց գրոհեց, բայց շատ չէր կիսապաշտպանի համար աշխատանքը, քիչ էր նաև կրեատիվությունը», - գրել է «Գազետա դելո սպորտը»:

 

Օրաթերթի կարծիքով այդ խաղում վատագույնը եղել է թուրք կիսապաշտպան Չալհանօղլուն, որը ստացել է 5 գնահատական:

 

Նշենք, որ Ա սերիայի երկու առաջատարների հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Առաջին տեղում ընթացող «Ինտերը» վաստակել է 32, իսկ նրան հաջորդող «Յուվենթուսը»՝ 30 միավոր: Այդպիսով, միլանյան ակումբը սկզբունքային խաղում կարողացել է պահպանել 2 միավորի առավելությունը:

 

Հաջորդ խաղը «Ինտերը» կանցկացնի նոյեմբերի 29-ին: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի շրջանակում միլանցիները Պորտուգալիայում կհանդիպեն Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: