Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ժյուրին ոչ մի կերպ չէր կարողանում հաղթողին որոշեր․ Բանավեճ պատանիների միջեւ (տեսանյութ)

Բանակի հզորացում թե՞ այլ ոլորտներում ներդրումներ

Ներկա իրավիճակում, Հայաստանը պետք է պետական միջոցներն ուղղի բանակի հզորացմանը այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու փոխարեն։

 

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Դեբաթոն ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդները բանավիճում են երիտասարդությանը մտահոգող առաջնային, սուր և արդիական խնդիրների շուրջ։ Դեբաթոնը խրախուսում է հարգալից երկխոսության և փաստահեն բանավեճի մշակույթը։ Ծրագրի նպատակն է ցույց տալ, որ անգամ եթե դուք համաձայն չեք ձեր ընդդիմախոսի հետ, միևնույն է հնարավոր է հիմնվել փաստարկների վրա և ունենալ կառուցողական քննարկումներ։

Բանավեճերի միջոցով երիտասարդները սովորում են համոզիչ փաստարկներ մշակել, հետազոտություններ իրականացնել և կիրառել ստացված տվյալները, արդյունավետ ներկայացնել և հասցնել իրենց տեսակետներն ու կառուցողաբար քննադատել հակառակորդներին: Դեբաթոն ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) աջակցությամբ։

*** Debathon is a program supported by the National Democratic Institute (NDI) Armenia office. Youth from all the regions of Armenia are recruited and trained to conduct a series of debates on priority issues for youth in Armenia. Debathon aims to foster the culture of respectful dialogue and evidence based debate, it showcases that you can disagree based on arguments and constructive discussion is possible even when people have different perspectives. Through debates youth learn to develop convincing arguments, conduct and use research, effectively present and communicate points and critically examine opponents. The Debathon program is implemented with the support of the National Endowment for Democracy (NED).