Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Երևանում կայացել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացումը

Երևանի «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, մրցաշարին մասնակցում են 51 երկրների 357 մարզիկ-մարզուհի: Հայաստանն առաջնությանը ներկայացված է 16 մարզիկով` 13 տղա, 3՝ աղջիկ։ Բոլորից շատ մասնակից ունեն Ռուսաստանն ու Ղազախստանը՝ 26-ական:

Մարտերը կսկսեն նոյեմբերի 24-ին։ Աշխարհի առաջնության եզրափակիչները կկայանան դեկտեմբերի 4-ին։