A
A
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՄեքսիկայի Գվադալահարա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց հերթական մեդալը:
Տղաների 102 կգ քաշային կարգում մեր մարզիկ Գարիկ Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 378 կգ արդյունք, գրավեց 1-ին տեղը և հռչակվեց չեմպիոն: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում (175 կգ) և հրում (203 կգ) վարժություններում:
Այդպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում: Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճել են 9 մեդալ, այդ թվում 7 ոսկի, 1-ական արծաթ և բրոնզ: Երկամարտում վաստակած 3 ոսկե մեդալով Հայաստանը զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Նրան հաջորդում են ԱՄՆ-ն և Ուկրաինան: