Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում նոյեմբերի 21-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանի Ղուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 6 կմ խորության վրա:

Ըստ կենտրոնի հաղորդած տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: