Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ
A A
Քաղաքականություն

Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ

Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Նման հայտարարություն է հրապարակել ՀԱՊԿ քարտուղարությունը՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին։

Անդրադառնալով Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ Երևանի խնդրանքին՝ Կազմակերպոււթյունից նշում են.

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի Հանրապետության նախագահության օրոք կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ մինչ այժմ մշակվում է երկու փաստաթուղթ, որոնք կապված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է, որն ուղղված է աջակցելու  այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից»,-ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։