A
A
Աննա Ամրոյանը 4-րդն է, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ 5-րդը. ծանրամարտի աշխարհի Մ-20 առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՄեքսիկայի Գվադալահարա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունը:
Անցած գիշեր կայացած մրցումներում Հայաստանի 89 կգ քաշային ծանրորդ Սուրեն Գրիգորյանը 340 (150+190) կգ արդյունքով երկամարտում գրավել է 5-րդ տեղը:
Աղջիկների մրցաշարում մեր 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտում ցույց է տվել 4-րդ արդյունքը՝ 204 (91+113) կգ:
Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ այսօր մրցահարթակ դուրս կգա Էմմա Պողոսյանը (81 կգ): Վաղը հանդես կգա Գարիկ Կարապետյանը (102 կգ):
Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին: