A
A
Հայաստանը 3 մեդալ է նվաճել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականներն ընդհանուր առմամբ նվաճել են բրոնզե երեք մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ինչպես արդեն տեղեկացրել են, Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում հաղթելով Անգլիայի թիմին, զբաղեցրել է 3-րդ տեղը: Մեր կանանց հավաքականն առաջնությունն ավարտել է 11-րդ հորիզոնականում:
Անհատական պայքարում մեր շախմատիստները նույնպես արժանացել մեդալների: 5-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը նույնպես զբաղեցրել է 3-րդ տեղը: