A
A
Բաքվում հայտարարում են «Զանգեզուրի միջանցքում» անցակետեր ստեղծելու մտադրության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտոնական Բաքուն հայտարարում է «Զանգեզուրի միջանցքում» անցակետերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրովը։
«Ադրբեջանի կառավարությունն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Պետական մաքսային ծառայությունը ևս մասնակցում է այդ աշխատանքներին։ Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի [ստեղծման] ուղղությամբ», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։