Մոսկվայում ձերբակալել են Միհրան Պողոսյանին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:
Mash-ի տեղեկություններով՝ Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։ Նշվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, առաջիկայում նա կարտահանձնվի։ Ընդ որում, ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին հայրենիք արտահանձնելու խնդրանքը։
Տեղեկությունը հայտնել է նաև «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը:
Մինչդեռ ՀՀ Դատախազությունից նշել են, որ այս փուլում չեն մեկնաբանում տեղեկությունը: