Հայաստանի շախմատի հավաքականները շարունակում են մեդալների համար պայքարը. ԵԹԱ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընթացիկ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել է Հունգարիային։ Մերոնցից մեկական միավոր են վաստակել Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Միակ պարտությունը կրել է Շանթ Սարգսյանը։
Յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր և այժմ կիսում է 4-6-րդ տեղերը: Մեր թիմն առաջատար եռյակից ետ է մնում ընդամենը մեկ միավորով:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի շախմատիստները կհանդիպեն Գունաստանի հետ, որը իր վերջին խաղում հաղթել է Լեհաստանին՝ 2,5:1,5:
Հայաստանի կանանց հավաքականը այս տուրում դժվարությամբ պարտության է մատնել Էստոնիայի թիմին։ Մերոնցից հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանն ու Մարիա Գեւորգյանը, Մարիամ Մկրտչյանն ոչ-ոքի է խաղացել, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը երկրորդ անգամ անհաջող է հանդես եկել առաջին խաղատախտակի վրա։
Հայաստանի հավաքականն այժմ 9 միավորով բաժանում է 6-9-րդ տեղերը: Մեր թիմը 2-3-րդ տեղերում գտնվող Ֆրանսիայից և Ադրբեջանին ետ է մնում 2 միավորով:
Նախավերջին տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Վրաստանի հավաքականի հետ։