Այսօր՝ Հայաստան – Ուելս. պայքար 2-րդ տեղի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի շրջանակում այսօր Երևանում կընդունի Ուելսի ազգային թիմին:
Թիմերն անցկացրել են 6-ական հանդիպում: Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ Ուելսը 10-ով գտնվում է անցումային 2-րդ հորիզոնականում: Նրանց բաժանում է Խորվաթիայի ընտրանին, որը նույնպես ունի 10 միավոր, սակայն Ուելսին զիջում է անձնական խաղերի արդյունքներով:
Դա նշանակում է, որ բոլոր երեք հավաքականներին միանշանակ պետք է երկու հաղթանակ 2-րդ տեղը զբաղեցնելու համար: Միավորի ցանկացած կորուստը կարող է ճակատագրական լինել կողմերի համար:
Վերջին տուրում մեր ընտրանին հանդիպելու է Խորվաթիայի, իսկ Ուելսը՝ Թուրքիայի հետ, որը ժամանակից շուտ նվաճել է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի 23 ուղեգրերից մեկը:
Նախորդ երկու խաղերում Հայաստանը պարտություն է կրել, իսկ ահա Ուելսը, հակառակը, հաղթանակ տարել: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են ուելսցիներին, որոնց հաղթանակի հնարավորությունը երկու անգամ բարձր են գնահատել, քան հայերինը՝ 1,95 գործակից ընդդեմ 4,00-ի:
Հիշեցնենք, որ Հայաստան – Ուելս խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18-00-ին։