Բացել լրահոսը Փակել լրահոսը
1124424
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

 Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:   Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։ 

 

«Ես ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ՝ ամրապնդված Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- գրել է Միրզոյանը։