Հայաստանի շախմատի հավաքականները կիսում են միավորները. Եվրոպայի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն ոչ-ոքի է խաղացել Սերբիայի հետ՝ 2:2։ Մեր թիմին վերահաս պարտությունից փրկել է Հրանտ Մելքումյանին փոխարինած Շանթ Սարգսյանը, որը հաղթել է իր մրցակցին և հավասարեցրել հաշիվը:
Հայաստանի հավաքականը վաստակած 8 միավորով այժմ բաժանում է 5-12-րդ տեղերը: Այսօր նախատեսված 7-րդ տուրում մեր ընտրանին կհանդիպի Հունգարիայի հետ, որը ընթացիկ տուրում միավորները կիսել է Լեհաստանի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը հերթական խաղում ոչ-ոքի է արել Հունաստանի հետ։ Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանն կիսել են միավորները, Մարիա Գևորգյանը հաղթել է, իսկ Լիլիթ Մկրտչյանը տանուլ տվել։ Վեց տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով բաժանում է 8-14-րդ տեղերը: Հաջորդ մրցակիցը Էստոնիայի հավաքականն է, որը վերջին խաղում հաղթել է Իսրայելին և նույնպես ունի 7 միավոր:
Նշենք, Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: