Ռոբերտ Փիլիպոսյանի չորրորդ անընդմեջ հաղթանակը. շախմատի պատանիների ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունունում:
Մեր 16-ամյա շախմատիստը 4-րդ տուրում հաղթել է միջազգային վարպետ Ակսել Կվալովին: Նա վաստակել է 4 միավոր և լեհ Յան Կլիմկովսկու հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում նրանք կհանդիպեն իրար հետ:
Նույն տարիքային խմբում հանդես եկող Էրիկ Գասպարյանը ընթացիկ տուրում հաղթել է հյուսիսմակեդոնացի Անտոն Զլատկովին, վաստակել 3,5 միավոր և շարունակում է հետապնդել երկու առաջատարներին: Այսօր նա կմրցի ֆրանսիացի Ռաջաբ Մակարի հետ:
Առաջնությունը երեք հաղթանակով մեկնարկած 18-ամյա Էմին Օհանյանը 4-րդ տուրում պարտվել է հունգարացի Արոն Պաշտիին: Նա և Ալեքս Սահակյանը 3-ական միավորով բաժանում են 8-32-րդ տեղերը:
Աղջիկներից Նվարդ Հայրապետյանը (Մ-16) և Անի Ավետիսյանը (Մ-14) տարել են երկրորդ հաղթանակը մրցաշարում: Նրանք վաստակել են 3-ական միավոր և իրենց խմբերում զբաղեցնում են համապատասխանաբար 17-րդ և 26-րդ տեղերում: Այսօր մեր շախմատիստուհիները հանդես կգան սև խաղաքարերով: