A
A
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Աղջիկների մրցաշարի 55 կգ քաշային կարգում հանդես եկած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 188 (81+107) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը: Նա ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում:
Այսօր մրցահարթակ կմտնի այս տարվա Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը (67 կգ):