Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Հայաստանը ևս չորս մեդալ ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում

Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում այսօր կայացան տղաների քառորդ եզրափակիչ մարտերը:

Հայաստանից ռինգ մտան 8 հոգի: Նրանցից հաղթանակ տարան և նվազագույնը բրոնզե մեդալ ապահովեցին չորսը: Դրանք են Ռուդոլֆ Գաբրոյանը (51 կգ քաշային կարգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Մեր մյուս բռնցքամարտիկները՝ Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ) և Հովհաննես Փափազյանը (+92 կգ), պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից:

Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև մեր երկու աղջիկ բռնցքամարտիկները:

Վաղը կկայանան կիսաեզրափակիչ մարտերը, իսկ եզրափակիչները նախատեսված են կիրակի օրը, նոյեմբերի 19-ին: