Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6555e940b1f12_6555e940b1f51
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում նախարարության 2024թ․-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ տարվող գործողություններին, գրում է Ermenihaber.am-ը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հոսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցումով»,- նշել է նախարարը։

 

Անդրադառնալով  քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։  Իսկ այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։