Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը առաջատարների խմբում են. շախմատի պատանիների ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի 10 մասնակիցներից վեցը հաղթանակ են տարել: Մրցաշարը հատկապես հաջող են սկսել Էմին Օհանյանը (Մ-18) և Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-16), որոնք տարել են երեքական հաղթանակ և շարունակում են գտնվել առաջատարների խմբում: Էրիկ Գասպարյանը (Մ-16) երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց այս տուրում և վասակեց 2,5 միավոր: Մեր մնացած շախմատիստներն ունեն 2-ական միավոր:
Աղջիկներից այս տուրում հաղթանակ տարավ միայն Անահիտ Մկրտչյանը (Մ-14): Նա, ինչպես նաև Նվարդ Հայրապետյանը (Մ-16) և Անի Ավետիսյանը (Մ-14), վաստակել են 2-ական միավոր:
Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Առավել բարդ մրցակից բաժին է հասել Ռոբերտ Փիլիպոսյանին, հանձինս նորվեգացի միջազգային վարպետ Ակսել Կվալովի:
Հավելենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: