Բացել լրահոսը Փակել լրահոսը
385527900_1021663315765327_7251142876523565613_n
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականները զիջեցին դիրքերը. Եվրոպայի թիմային առաջնություն

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի թիմերի համար:

 

Տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն։ Իրենց պարտիաները տանուլ տվեցին Հայկ Մարտիրոսյանն ու Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ:

 

Հինգ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր և Լեհաստանի ու Հունգարիայի հետ բաժանում է 6-8-րդ տեղերը։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որն ունի 9 միավոր:

 

Հաջորդ՝ 6-րդ տուրում, որը կկայանա նոյեմբերի 17-ին, Հայաստանի հավաքականը կհանդիպի Սերբիայի հետ, որը 8 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:

 

Հայաստանի կանանց հավաքականը 0,5:3,5 հաշվով պարտվեց Ֆրանսիայի թիմին։ Առաջին խաղատախտակին Լիլիթ Մկրտչյանն ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։

 

Հինգ տուրից հետո մեր թիմը 6 միավրով բաժանում է 8-13-րդ տեղերը։ Առաջատարը Ֆրանսիան և Ադրբեջանն են, որոնք ունեն 9-ական միավոր:

 

Վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի հետ, որը ընթացիկ խաղում հաղթել էր Ուկրաինային և վաստակել 7 միավոր: