
A
A
Գեղարքունիքի մարզում կատարվել է 7 հազար հեկտար աշնանացան, ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ արդեն կատարվել է շուրջ 7 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 3830 հեկտար աշնանացան կատարվել է Վարդենիս, 1000 հեկտար՝ Մարտունի, 1000 հեկտար՝ Գավառ, 650 հեկտար՝ Ճամբարակ, 520 հեկտար՝ Սեւան համայնքների տնտեսություններում։
Աշնանացանի աշխատանքները շարունակվում են, ինչի համար դեռեւս նպաստավոր են եղանակային պայմանները։
Մարզի տնտեսություններում առկա կաղամբի 356 հեկտար ցանքերից բերքահավաքն արդեն կատարվել է շուրջ 342 հեկտարի վրա։ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 350 ցենտներ։