Բացել լրահոսը Փակել լրահոսը
401022646_650694250585645_2905979811820588094_n
A A
Քաղաքականություն

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ

Նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ։
 
Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
 
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ոլորտային կապերի խորացման հնարավոր ուղղությունների և առաջիկա անելիքների վերաբերյալ։