Բացել լրահոսը Փակել լրահոսը
398580150_667804725538463_6987823899437399573_n
A A
Պաշտոնական

 Պաշտպանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։
 
 Պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են արտահերթ նախնական զեկույցում։
✅Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։
✅ Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
✅Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես դպրոցներում բուլինգի կանխարգելման, բացահայտման և լուծման ուղղությամբ գործուն մեխանիզմների ներդրման կարևորությանը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին։
📌Դեսպան Լուկաս Ռոզենկրանցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։