ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր կքննարկի «Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները»
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ արտգործնախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում, Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները, հայտնում է Ազատությունը։
Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի՝ խորհուրդն Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ քննարկումը կանցկացնի այս տարվա սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի ֆոնին:
Ակնկալվում է, որ կքննարկվի նաև Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման ուղիները։
«Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը շարունակում է սերտ շփումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասնելու կայուն և տևական խաղաղությանը», - ասված է հայտարարությունում։