Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureա
A A
Հասարակություն

Կոտայքում բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմանում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 137-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, Max Oil բենզալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Ահարոն Մելիքյանի վարած BMW մակնիշի և 51-ամյա Արշավիր Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ հարվածել Max Oil բենզալցակայանի սյանն ու գովազդային վահանակին:Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան պարեկների և բենզալցակայանի աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել է անվտանգ վայր, որից հետո բենզալցակայանի աշխատակիցները ճանապարհի լվացում են կատարել: