Բացել լրահոսը Փակել լրահոսը
401016379_830921152373005_5972372283149406170_n
A A
Պաշտոնական

ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածությամբ կայացած կարևոր միջոցառումների ամփոփումը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը

Ամփոփելով նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածությամբ կայացած կարևոր միջոցառումները. Հայաստանը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ (նախորդ ընտրությունները կայացել էին 2021 թ.), ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի Գլխավոր համաժողովին` ընդգծելով կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության խնդիրը, համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: