A
A
Հայկ Մամիջանյանը ՔԿ-ից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել։
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:
Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է պատգամավորը։