Արցախահայերին ուղղված սոցիալական աջակցության աշխատանքների ընթացքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար համար Կառավարության կողմից հաստատված 50 հազար դրամի չափով նոր սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Շահառու չեն հանդիսանա, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցում, հյուրատներում, կամ չեն գտնվում ՀՀ-ում, կամ սույն թվականի սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են ՀՀ հաշվառում, կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց բանկային հաշիվներում ունեն 2 միլիոն դրամի շեմը գերազանցող դրամական միջոցներ։ Այս սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա և չի տարածվում տվյալ ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների վրա։ Չի տարածվում նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուկ օգնություն ստացող անձանց վրա»,-մանրամասնել է նախարարի տեղակալը։