Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T014782
A A
Պաշտոնական

Մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց

Կառավարության որոշմամբ «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 30000 տոննա պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկներ։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ իրականացնելով 1.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ մինչև 472 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 347 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «ՋԻ-Կոդեր» ՍՊԸ-ն, որը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է մետաղամշակման ոլորտում ստեղծել ժամանակակից հաստոցների կայան և արտադրել գերճշգրիտ և բազմաբնույթ ապրանքներ։

 Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 2.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչև 313 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 98 մլն դրամ: