Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol (1)
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Ալաշկերտին», իսկ «Արարատը»՝ «Շիրակին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 16-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Առաջինը Գյումրիում հանդիպեցին տեղի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Արարատցիները չնայած խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստով (հյուրերի երկու խաղացողներ հեռացվեցին դաշտից), սակայն 2:1 հաշվով հաղթանակ տարան: «Արարատն» այդ հաջողությունից հետո վաստակեց 20 միավոր և ամրապնդվեց 6-րդ տեղում: «Շիրակը» 10-րդ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 12 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Օրվա երկրորդ խաղում «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Երկու թիմերն էլ անհաջող էին հանդես եկել նախորդ երկու տուրերում, ուստի այսօրվա խաղը սկզբունքային նշանակություն կողմերի համար: Այս անգամ մարզական բախտը ժպտաց «Ուրարտուին», որը 53-րդ րոպեին օգտվելով «Ալաշկերտի» դարպասապահի կոպիտ սխալից, խփեց հանդիպման միակ գոլը և հաղթանակ տարավ՝ 1:0:

«Ուրարտուն» վաստակեց 30 միավոր և ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: «Ալաշկերտը» երկրորդ պարտությունը կրեց վերջին երեք խաղերում և վաստակած 26 միավորով այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:

Առաջնության հաջորդ՝ 17-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 10-12-ը: Կենտրոնական խաղում կհանդիպեն մրցաշարի երկու առաջատարները՝ «Փյունիկն» ու «Նոան»: