Բացել լրահոսը Փակել լրահոսը
glavn-3
A A
Հասարակություն

Եվրահանձնաժողովն առաջարկում է Վրաստանին թեկնածու պետության կարգավիճակ շնորհել

Այսօր Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Համապատասխան հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյները Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, գրում է jnews.ge-ն։

«Եզրակացությունը Հանձնաժողովի կողմից հանձնարարական է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն տեսանկյունից, որ պետք է որոշ բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Դեկտեմբերի 12-ին որոշումները կկայացնի Եվրամիության ընդհանուր հարցերով խորհուրդը, իսկ երկու օր անց՝ Եվրամիության գագաթնաժողովը։